Ի՞նչ կապ ունի Victoria’s Secret-ի հայուհի մոդելը Սերո Խանզադյանի հետ

Ռուբինա Խանզադյան անունով այս աղջիկը արտերկրում հաջողության հասած հայ մոդելների հնգյակում կարող է տեղ զբաղեցնել: Նա ապրում է Նյու Յորքում և Victoria’s Secret ընկերության մոդելներից է: Հանդես է գալիս Ռուբինա Դայան կեղծանվամբ՝ չհրաժարվելով հայկական ազգանվան -յան վերջավորությունից:

rubina dyan1

Ռուբինա Խանզադյանը հայ մտավորականների ընտանիքից է, նա գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռն է։ Երբ երկու տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվեց Իսպանիա՝ Բարսելոնա,ապա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ծավալում է իր գործունեությունը:

Արդեն չորս տարի է, ինչ Ռուբինան հիմնել է սեփական ապրանքանիշը՝ կոչեով այն իր իսկ անունով: Ապրանքանիշը տարածված է թե՛ Իսպանիայում, թե ՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

rubina-dyan

Մոդելը համագործակցում է աշխարհահռչակ բրենդների և հանրահայտ նորաձևության ամսագրերի հետ, ինչպես նաև համարվում է Victoria’s Secret ընկերության առաջին հայ մոդելը, ով ակտիվորեն հանդես է եկել ընկերության կազակերպած ցուցադրություններում:

Ազատ ժամանակ, ինչպես պատմում է իր հարցազրույցներից մեկում, Ռուբինան նկարում է: