Ինչպես հայկական կոնյակը ճակատագիր փրկեց: Պատմություն, որը երբեք չի մոռացվի

Մարգար Սեդրակի Սեդրակյանը՝ հայ լեգենդար կոնյակագործը, ոչ միայն հայտնի է նրանով, որ ի շնորհիվ նրա հայկական կոնյակն իր աստիճանով հավասարվել է ֆրանսիական կոնյակին: Կան շատ հետաքրքիր փաստեր նրա կյանքի մասին, որոնք հանրությանը միգուցե անհայտ են:

Քչերը կիմանան, որ Մարգար Սեդրակյանն է ստեղծել 50 աստիճանի թնդության «Դվին» կոնյակը, որը հետագայում եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլի ամենասիրելի կոնյակը:

Սակայն 1940-ականներին Մարգար Սեդրակյանը կասկածելի պայմաններում արտաքսվում է Օդեսսա: Աս այսօր չկա հստակ պատճառը նրա արտաքսման: Կա վարկած, որ նրան աքսորել են, քանի որ աշխատավայրում կարդալիս է եղել Ե. Չարենցի ստեղծագործությունները:

Երբ Սեդրակյանին արտաքսում են, նրա փոխարեն, բնականաբար, աշխատանքի են ընդունում մեկ այլ կոնյակագործի: Որոշ ժամանակ անց Ստալինը մի նամակ է Ստանում Չերչիլից, որում վերջինս գանգատվում էր հայկական կոնյակի որակի վատթարացումից: Նշենք, որ Ստալինն ամեն տարի, որպես ավանդույթ, 300 շիշ հայկական կոնյակ էր ուղարկում Չերչիլին:

Ստալինի ռեժիմի տարիներին աքսորվածներն այլևս երբեք չէին վերադառնում տուն, սակայն այս դեպքում տեղի է ունենում բացառություն: Մարգար Սեդրակյանը ետ է գալիս Երևան և կրկին զբաղեցնում իր պաշտոնը Երևանի կոնյակի գործարանում:

Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար։ Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է։