Ո՞ր երկրում է բացվել Փարաջանովի անունը կրող փողոց ու ինչ կտեսնեք այդ փողոցում, եթե այցելեք
Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային ժողովի) որոշմամբ՝ Մտածմինդայի մետրոպոլիտենի Կոտե Մեսխի նրբանցքը կկրի ականավոր հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը:
«Սա հենց այն նրբանցքն է, որտեղ գտնվում էին նրա տունն ու բակը: Մեծ մաեստրոն այս ճանապարհով բարձրանում էր իր տուն: Նույն փողոցով նրան այցելել են աշխարհահռչակ անձինք, արվեստի վրացի և արտասահմանցի ներկայացուցիչներ»,- ասվում է նրա ուղերձում:
Ըստ վավերագրողի՝ այս քայլով հնարավոր կլինի գոնե մի փոքր ուղղել 1990-ականներին կատարված տխուր սխալը, երբ Փարաջանովի բնակարանը կորավ՝ «մի վայր, որը կարող էր դառնալ աշխարհահռչակ թանգարան»:
Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում 1924 թվականի հունվարի 9-ին: Որպես կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ՝ նա դարձել է բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, եղել է Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական արտիստ: Համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» ֆիլմերով: