Հայտնաբերվել են փղի և առյուծի 4000-ամյա ոսկորներ
Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգում գյուղացին դաշտը հերկելու ժամանակ հայտնաբերել է ոսկորներ, որոնք մեծ նմանություն ունեն «անտիկ փղի» բրածոյի։ Հանձնելով գիտնականների։ Նա այդ մասին հայտնել է գիտնականներին, ովքեր այդ ընթացքում պեղումներ էին կատարում իրենց շրջանում: Նախնական հետազոտության արդյունքում գնահատվել է, որ ոսկորները հնարավոր է, որ փղի պատկանեն: Բրածոները առայժմ ուսումնասիրվում են և հետազոտության ավարտից հետո կցուցադրվեն համապատասխան վայրում:
Ոսկորի մասերը մեծ նմանություն ունեն քաղաքի Հնագիտական թանգարանում ցուցադրվող «Անտիկ փղի» բրածոյին։
Ի դեպ, նույն տարածքում ավելի վաղ հայտնաբերվել է հնագույն փղի կմախք, որը գնահատվում է 3000-3500 տարեկան և ցուցադրվում է Մարաշի հնագիտական թանգարանում՝ լույսի, ձայնի և տեսողական էֆեկտների ներքո:

Իսկ Արևմտյան Հայաստանի Կեսարիա նահանգում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է առյուծի ծնոտի ոսկոր, որը թվագրվում է 4000 տարվա:
Անկարայի համալսարանի հնագիտության բաժնի դասախոսը ասել է, որ 2021 թվականի պեղումների ընթացքում շրջանում գտնվող մեծ շենքի նկուղում գտել են բազմաթիվ կենդանիների ոսկորներ և մեծ գերաններ, ինչպես նաև՝ հայտնաբերվել են կերամիկական, մետաղական և ոսկորից պատրաստված բազմաթիվ իրեր:Մեջբերենք նրա խոսքերը․

«Մեր կատարած պեղումների ընթացքում հայտնաբերել ենք առյուծի, արջի, լեռնային ոչխարի, եղջերուի և վայրի խոզի ոսկորների կույտ: Այս բոլոր ոսկորները պատկանում են մեծ, խոշոր և վայրի կենդանիների: Դրանք կարելի է գնահատել հետևյալ կերպ. կենդանիներ, որոնք ապրել են Արևմտյան Հայաստանի Էրքիես լեռան շրջակայքում կամ բարձր լեռնային շրջաններում կամ էլ Սեբաստիայի շրջակայքում։ Մենք այդ ոսկորները թվագրում ենք 4 հազար տարեկան»: