Թուրքիայի ամենահյտնի ոսկերիչը հայ է. ովքե՞ր են կրել նրա պատրաստած զարդերը

Հայերը վաղուց հայտնի են եղել իրենց ոսկերչական վարպետությամբ։ Հայ վարպետների ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, հայերին գիտեն և գնահատում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում` հարևան Թուրքիայում։ Ոսկերիչ Նազարեթ Դավիթյանին գիտի ամբողջ Ստամբուլի ոսկու շուկան։ Դավիթյանը ծնվել է Ստամբուլում իսկ 11 տարեկանում ծնողները որոշել են ոսկերչություն սովորելու ուղարկել նրան:  

Ստամբուլում դեռ 20–րդ դարի 60-70–ական թվականներին բոլոր ոսկերիչները և ոսկի վաճառողները հիմնականում հայեր են եղել։ Հիմա հայերն առավելապես զբաղվում են ձեռքի աշխատանքով, ոչ վաճառքով։ Ու մ ինչև այժմ էլ Պոլսի ոսկու փակ շուկայի լավագույն վարպետները, միևնույն է, հայերն են մնում։ Հայ վարպետներն իրենց արվեստը բարձրագույն աստիճանի են հասցրել։ «Ամբողջ Թուրքիայում նրանց հավասար մեկին անհնար է գտնել», – հպարտությամբ ասում է Դավիթյանը։ Եվ սա էլ իր պատճառն ունի։

«Մենք մեզ մոտ աշակերտ ենք վերցնում միայն հայերին, բացառապես հայերին։ Ուրիշ աշակերտներ էլ կան, բայց նրանց գործի տեխնիկական մասն ենք միայն սովորեցնում։ Արվեստը` միայն հայերին։ Սա չգրված օրենքի պես է», – ասում է Նազարեթ Դավիթյանը։