10 քիչ հայտնի փաստեր Շերի մասին

Մենք գիտենք, որ Շերը հայ է: Սակայն ավելին, քան դա, շատերը չգիտեն այս աշխարհահռչակ երգչուհու մասին: Ահա 10 փաստեր Շերի կյանքից, որ միգուցե կզարմազնեն ձեզ:

  1. Շեր /Շերլին/ Սարգիսյանը ծնվել է 1946 թ., բայց նրա անունն իրավաբանորեն փոխվել է որպես Շեր 1978 թ.:
  2. Նրա ծնողներն այնքան աղքատ էին, որ նրան որոշ ժամանակով հանձնել էին մանկատուն:
  3. Տառապելով դիսլեքսիա հիվանդությամբ, Շերն այդպես էլ չավարտեց դպրոցը:
  4. Պատանի հասակում Շերը ձերբակալվել է մեքենա գողանալու համար:
  5. Մինչ հայտնի դառնալը նա աշխատել է, որպես բեքվոկալիստ:
  6. Նա արդեն մի քանի երգ էր թողարկել մինչ իր և իր ամուսնու հայտնի դուետը:

7. Նա հրաժարվել է հանրահայտ <<Տելմա և Լուիզ>> ֆիլմում Տելմայի դերը խաղալու առաջարկից:

8. Շերի հաջողակ կարիերայի գրավականն է նաև իր երկարակեցությունը: Նա հիթ շքերթներում գրավել է առաջին հորիզոնական 1960-ականներին, 1970-ականներին, 1980-ականներին և 1990-ականներին:

9. Շերը պարգևատրվել է ավելի քան 250 մրցանակներով աշխարհի տարբեր մրցանակաբաշխություններում:

10. 67 տարեկան հասակում նա թողարկել է “Closer to the Truth” ալբոմը: