Իսկ դուք գիտե՞ք, որ համաշխարհային ամենահայտնի ֆիլմերի ու մուլտֆիլմերի պրոդյուսերը հայ է

  • Քեթրին Սարաֆյան

Վստահ եմ՝ բոլորս էլ ցանկացած տարիքում սիրում ենք դիտել մուլտֆիլմեր ու մի պահ տեղափոխվել մանկություն: Իսկ դուք գիտե՞ք, որ մեր ամենասիրելի մուլտֆիլմերի պրոդյուսերը ազգությամբ հայ է. Քեթրին Սարաֆյան: Ամերիկահայ պրոդյուսերն աշխատում է համաշխարհային ճանաչում ունեցող PIXAR ընկերությունում: Նա աշխատել է ոչ միայն մուլտֆիլմերի, այլև ֆիլմերի բազմաթիվ նախագծերի վրա:

Մեծացել է Կալիֆոռնիա նահանգում։ Իսկ ծնողները հայեր են։ Մայրը՝ Ալիսան զբաղվել է քաղաքացիական հարցերի հետ կապված ակտիվ գործունեությամբ, իսկ հայրը եղել է քահանա Սուրբ Վարդան հայկական եկեղեցում: Հայկական ավանդույթները և եկեղեցական ու հոգևոր գործոնը մեծ ազդեցություն են թողել Քեթրինի վրա։

Քեթրինը բնակավում է Օկլենդում իր ամուսնու հետ՝ Մհեր Գուրջյանի, ով վիզուալ էֆեկտների մասնագետ է։ Նրա հետ ամուսնացել է «Խիզախ» մուլտֆիլմի աշխատանքների ժամանակ։ Քեթրինը և Մհերը ունեն երկու որդի։

Նա աշխատել է այնպիսի հայտնի նախագծերի վրա, ինչպիսիք են.

  • Խաղալիքների պատմությունը
  • Սուպեր ընտանիքը
kinopoisk.ru
  • Խազախը
  • Հրեշների ընկերությունը