Աշխարհահռչակ մոդելը հայկական տարազով. ֆոտոշարք հայտնի ամսագրի համար

Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելը լուսանկարվել է Հայաստանում Vogue Russia-ի հոկտեմբերյան թողարկման համար:

Այս հայտնի մոդելի ֆոտոշարքը իրականացրել է լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը։ Vogue Russia-ի անձնակազմը Մուշեղյանի և Մաքսվելի հետ եռօրյա այցով Հայաստանում էր այս ֆոտոշարքի համար։

stella

Մոդելը, ով, ինչպես հիշում ենք, Մայլի Սայրուսի ընկերուհին է, նկարահանվել է հայկական ավանդական տարազներով։ Դավիթ Մուշեղյանը իր Instagram-ում արել է հետևյալ գրառումը.

«Ստելլա Մաքսվելի և Vogue Russia-ի հետ միասին մենք ճանապարհորդեցինք Հայաստանով: Ես շատ ոգևորված եմ և ինձ համար շատ կարևոր էր Ստելլայի հետ այս ֆոտոսեսիան անցկացնել Հայաստանում»:

maxvell

Vogue Russia-ի անձնակազմը հանդիպել է նաև աշխարհահռչակ հայ երաժիշտ և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանին և հայտնի հայ նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն:

lusik aguleci