Աշխարհի ամենագեղեցիկ աղջնակը հայուհի է

Հեղինակավոր «The Daily Mail» պարբերականը հրապարակել է, թե ով է աշխարհի ամենագեղեցիկ աղջնակը: Պարզվում է՝ նա Անաստասիա Կնյազևան է, ով ինչպես հայկական աղբյուրներն են գրում, պարզվում է, հայուհի է: Աղջիկը ծնվել է 2011 թվականի հուլիսի մեկին, Մոսկվայում: Սակայն տարիքը չի խանգարում նրան զբաղվել մոդելային գործունեությամբ:

Տիկնիկի տեսքը, բաց շագանակագույն մազերն ու կապույտ աչքերը միանգամից գրավում են դիտողի ուշադրությունը: Անաստասիան Ինստագրամում էլ մեծ թվով հետևորդներ ունի:

Անաստասիան նաև հաղորդավարուհի է: Այդ գործունեության համար աղջիկը ստացել է նաև «ТЭФИ-Kids» մրցանակը՝ որպես մանկական հաղորդումների լավագույն հաղորդավարուհի:

Աշխարհի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսը հեղինակավոր պարբերականը շնորհում է ամեն տարին մեկ անգամ: Ավելի վաղ ամենագեղեցիկ աղջնակի այս տիտղոսին արժանացել էր Թիլան Բլոնդոն՝ դառնալով ֆրանսիական «Vogue» ամսագրի մոդել: