ԵՎրոպայի հնագույն ժողովուրդների հայկական ծագումը

Սա մի հետաքրքիր բացահայտում է այն մասին, որ ճշմարտությունը, որը բոլորիս է հայտնի կարող է խաբուսիկ լինել։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի օր ի հայտ կգան այնպիսի փաստեր, որոնք կխոսեն եվրոպական ժողովուրդների հայկական արմատներ ունենալու մասին։

Նախորդ դարասկզբի վերջում անգլիացի գիտնական, բասկագետ Էդվարդ Սպենսեր Ջոնսոնը պատահաբար բացահայտեց հայերի և բասկերի հնադարյան ուանբացատրելի կապը։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։

Նա որոշեց հայերեն սովորել։ Արդյունքն անսպասելի էր․ 2-ամսյա դասընթացից հետո արդեն Ջոնսոնը նկատեց, որ շատ հայերեն բառեր գործնականորեն նույնական են բասկերեն բառերին։ Այս լեզվական համընկնումների մասին Ջոնսոնը 1884թ․-ին հրապարակեց «Euskera» ամսագրում՝ «Բասկերեն բառերը հայերենում» վերնագրով։

Երկրորդ կարևոր բացահայտումն արվեց ավելի ուշ։ 20-ականներին բասկագետ, նշանավոր գիտնական և ակադեմիկոս Էստորնես Լասան գտավ մի տեղական առասպել, թե ինչպես է հիմնադրվել Իսաբա գյուղը Նավարրայի առաջին բնակիչների՝ բասկերի նախնիների՝ հայերի կողմից։

Առասպելը պատմում է, որ բասկերի կառավարիչ Հայթոռը եկել էր Հայաստանից իր 7 որդիների հետ և նրանց պատվին Նավարրայում հիմնել է 7 բնակավայր։

Չնայած սա կարող է թվալ անհավատալի , բայց փաստը մնում է փաստ, որ Իսաբա գյուղում կա մի ճանապարհ, որը կրում է Էրմինիա անունը՝ ի պատիվ Նավարրայի առաջին բնակիչների։

Բասկերենում նրանց նախահոր՝ Հայթոռի անունը նշանակում է՝ «Հայայից ծնված», ինչը համապատասխանում է հայերեն «հայի թոռ» արտահայտությանը։

Այս բոլոր փաստերը եվրոպական քաղաքակրթության մեծագույն գաղտնիքի բացահայտման մի փոքր մասն են։ Այսպիսով, Եվրոպայի հնագույն ժողովրդի հայկական ծագում ունենալու տեսակետը պատմական խորը արմատներ ունի, և իր արտացոլումն է գտել բասկերի գրավոր աղբյուրներում։

Բացի այդ, Գասպար Էսկոլանոն նկարագրում է այն վայրը, որտեղ, առասպելների համաձայն, Իսպանիայի առաջին բնակիչները՝ հայերն են թաղված։ Այժմ այդ վայրերում՝ ժամանակակից Կատալոնիայի տարածքում, եկեղեցիներ, սրբազան տեղանքներ կարելի է գտնել։

1993թ․ Երևանի Պետական Համալսարանում հիմնադրվեց հայ-բասկական միջազգային գիտական ամսագիր «Արաքսը», որը խմբագրվում էր աշխարհի տարբեր երկրների հայագետների և բասկագետների կողմից։

Վերջում հավելենք, որ Հայաստանի տարբեր շրջաններում գենետիկ հետազոտություն է իրականացվել, որի արդյուքնում Սյունիքի և Արցախի շրջաններում հայտնաբերվել է ուելսերին, բասկերին և իռլանդացիներին բնորոշ գենետիկական կոդ, որը Եվրոպական ազգերի մեջ ամենատարածվածն է և կոչվում է Atlantic Modal Haplotype (R1b3)։ Այս երկու շրջանները քիչ թե շատ պարփակված են լեռների մեջ, ինչը խոչընդոտել է խառնվել հարևան էթնիկ խմբերի և ազգերի հետ։