Հոլիվուդյան աստղի կինը հայուհի է

Դուեյն Ջոնսոնը, ով առավել հայտնի դարձավ իր կերտած «Ռոք»-ի կերպարում, ամուսնացել է հայուհու հետ: Նա դերասան է, զբաղվում է պրոդյուսինգով, ինչպես նաև պրոֆեսիոնալ ըմբշամարտով: Դերասանի անունը մինչև անգամ ընդգրկված է Հոլիվուդյան փառքի ծառուղում:

2019 թվականին նա ամուսնացավ երգչուհի և կոմպոզիտոր Լորեն Հաշյանի հետ: Լորենի հայրը հայտնի “Boston” խմբի թմբկահար Ջոն Թոմաս Հաշյանն է՝ առավել հայտնի որպես Սիբ, իսկ մայրը հայուհի Սյուզան Հաշյանը: Ջոնն ու Սյուզանը երեք երեխա ունեն՝ Ադամը, Աջան ու Լորենը: Հայրը՝ Ջոնն ունի թե՛ հայկական, թե՛ իտալական արմատներ:

dwayne-and-lauren

Դուեյնն ու Լորենը հանդիպել են 2006 թվականին և ամուսնացել 2019 թվականին: Նրանք իրենց հարսանիքը կազմակերպել էին Հավայան կղզիներում: Մինչ ամուսնությունը նրանք երկար տարիներ միասին էին ապրում, անգամ ունեին երեխաներ, սակայն կարծես դժվարությամբ եկան այդ որոշմանը: