Ո՞վ էր այն հայ հետախույզը, ում բանտից հանելու համար Ստալինը անհավանական ջանքեր գործադրեց

1949թ–ի սեպտեմբերին ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները տարակուսանքի մեջ էին, թե ինչպես կարող էր պատահել, որ ԽՍՀՄ–ը ոչ միայն մշակեց, այլ նաև հաջողությամբ փորձարկեց ատոմային ռումբ. բոլոր կանխատեսումներով և գործակալների տվյալներով` դա պետք է տեղի ունենար 1960–ականներից ոչ շուտ։ Տարիներ անց նրանք կիմանան խորհրդային արտաքին հետախուզության կողմից հենց իրենց քթի տակ իրականացրած Enormous փայլուն գործողության մասին, որը մտահղացել էր խորհրդային գործակալ Հայկ Հովակիմյանը և  իրականացրել հիմնականում ինքնուրույն։

Hayk

Նախիջևանի մոտ գտնվող Ջաղրի գյուղի բնակիչ Հայկ Հովակիմյանը 30 տարեկանում արդեն համարվում էր կայացած գիտնական։ Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի դիպլոմը, Մոսկվայի Դ. Մենդելեևի անվան քիմիական–տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրան, թեկնածուական ատենախոսությունը, գերմաներեն, անգլերեն և իտալերեն լեզուներին տիրապետելը` փայլուն բնութագրերի հետ մասին խիստ հետաքրքրեցին Միավորված պետական քաղաքական կառավարման արտասահմանյան բաժնին։

Հովակիմյանը Մոսկվայում նստած կարողանում է անհավանական տեղեկություններ ստանալ բոլոր տեղերից, այդ թվում` Լոս Ալամոսում Օպենհեյրմերի լաբորատորիայից։ Կուրչատովը ցնցված էր ENORMOUS նման արդյունավետության փաստից և անընդհատ ասում էր, որ Հովակիմյանը նույնիսկ չի պատկերացնում, թե նա քանի տարով է մոտեցրել գերզենքի ստեղծումը։