Հայաստանում հայտնաբերված բուրգի խորհրդավոր պատմությունը

Այս բուրգը գտնվում է Արարատի մարզի Գետազատ գյուղում: Բլուրի բարձրությունը մոտ 30 մետր է: Կառուցվածքով այս բլուրը իսկապես բուրգ է հիշեցնում, բայց ոչ ինչպես եգիպտական բուրգերն են. այն ավելի նման է Մայա ցեղերի բուրգերին:

Հեռվից այս բուրգը մի փոքր անսովոր տեսք ունի, այն կարծես բազմահարկ լինի՝ կազմված շրջանաձև հողաշերտերից: Բլուրի վրա բարձրանալը այնքան էլ բարդ չէ, քանի որ նրա կողամասերը նման են աստիճանների և դրանց վրայով բարձրանալը ավելի հեշտ է:

burg

2012 թվականին Գետազատ գյուղի բնակիչ Աբիկ Պողոսյանը որոշեց պարզել, թե ինչ կա այդ բուրգի տակ: Նա փորեց բուրգի գագաթը և հայտնաբերեց մի քանի գտածոներ: Այդ գտածոները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հողաթմբի տակ ինչ-որ կարևոր նշանակության շինություն կա: Այդ գտածոները հիմա գտնվում են Գետազատ գյուղի թանգարանում՝ Աբիկ Պողոսյանի տան կողքին:

gtaco

Բուրգի տարածքում կան տուֆի և այլ տեսակի քարեր, որոնցից մի քանիսը մշակված են, իսկ մյուսները՝ ոչ: Բուրգի ետնամասում՝ մոտ 200մ հեռավորության վրա, կա մի ժայռ, որի վրա քանդակված է շատ մեծ մարդկային գլուխ, որը նայում է բուրգի ուղղությամբ: Այս հանգամանքը ևս փաստում է այն մասին, որ այդ շինությունը իսկապես նշանակալից է եղել:

Հավանաբար ինչ-ինչ պատճառներից ելնելով այդ շինությունը ծածկել են հողով, որ ոչ ոք չկարողանա այն գտնել: Բացի այդ, ասում են, որ արաբական արշավանքների ժամանակ շատ կանանց ու երեխաների բերել ու փակել են այս շինության մեջ ու նրանք մնալով այդտեղ մահացել են: Սակայն այս պատմության իսկությունը հայտնի չէ, այն միայն կարող է բացահայտվել հետազոտություններից և մարդկային ոսկորներ գտնելուց հետո: