Հայկական ճարտարապետական գլուխգործոցներ, որոնք կհիացնեն քեզ
Խորհրդային տարիներին կառուցվել և վերափոխվել են հանրապետության բոլոր քաղաքներն ու բնակավայրերը։ Ստեղծվել է ժամանակակից տրանսպորտային ցանց, անցկացվել է մետրո:
Հայաստանի Հանրապետության տարածքում քիչ չեն խորհրդային ժամանակաշրջանի հուշարձանները, որոնք ցուցադրված են համաշխարհային ճարտարապետության դասագրքերում:

Ա. Թամանյանի նախագծով (1924 թ.) կրկին կառուցվում է Երևանը, որտեղ դրսևորվել են Խորհրդային քաղաքաշինության բնորոշ գծերը:
Ժամանակակից և ավանդական ճարտարապետական ձևերը համադրելու ձգտումը սահմանել է հայկական ճարտարապետության նոր ոճային ուղղվածությունը մինչև 50-ականների կեսերը: Դրա ամենապայծառ օրինակն է Հանրապետության Հրապարակի շենքի ճարտարապետությունը:


1924-1925թթ. կառուցված Երևանի առաջին մեկհարկանի (հազվադեպ ՝ երկհարկանի) բնակելի տները բացահայտ հակասում էին նոր կենցաղի պահանջներին։ Եվ շուտով տեղի ունեցավ անցում խոշորացված տների կառուցմանը, բնակելի շենքերի հարկայնության բարձրացմանը մինչև երեք-չորս հարկ։
1940-50-ական թվականներին ոչ միայն հասարակական, այլև բնակելի շենքերի ճարտարապետությունը պատերազմական տարիների համատարած հերոսությունն էր արտահայտում։

Խորհրդային դարաշրջանն ավարտվեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժով։ Հետագա տարիներին աշխատանքներ են տարվել երկրաշարժի հետևանքների վերացման, աղետի գոտու բնակիչներին բնակարաններով ապահովելու, բնակավայրերի քաղաքաշինական բարեփոխման, բնակարանային ֆոնդի արդիականացման ուղղությամբ: