ՀԱՅՈՑ արքայի 2000-ամյա տապանաքար է հայտնաբերվել Թուրքիայում

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բալըքեսիր նահանգում հանցագործության դեմ պայքարի ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է Կոմմագենի Թագավորությունից հնագույն Հայոց թագավորին պատկանող 2000-ամյա տապանաքար։

Խուզարկելով հանցագործների մեքենաները՝ ոստիկանությունը հայտնաբերել և առգրավել է «Անտիոքի Կոմագեն Թագավորության առաջնորդի վերջին հանգստության վայրը» գրությամբ տապանաքարը հին հռոմեական տառատեսակով։ Հանցագործները ծրագրել էին անգին արտեֆակտը վաճառել 2 մլն լիրայով (281 000 ԱՄՆ դոլար):

Կոմմագենի թագավորությունը հելլենիստական շրջանի հնագույն հայկական թագավորությունն էր, և Կոմմագենի թագավորները ծագումով Արտաշեսից էին՝ հաճախ իրենց տոհմածառը ցուցադրելով իր թագավորական մետաղադրամների և արձանների վրա ։