Հայտնի հայի կնոջ եղբայրները սպանեցին նրան. ինչն էր պատճառը

Հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի կյանքի առավել քիչ հայտնի և տխուր դրվագներից է նրա առաջին ամուսնությունը, որը տևել է ընդամենը երկու շաբաթ: Փարաջանովն ամուսնացել էր ազգությամբ թաթար մի աղջկա հետ, որի անունն էր Նիգյար: Նիգյարը դեմ էր գնացել իր ընտանիքին՝ լինելով մուսուլման և վաղ տարիքից ծնողների որոշմամբ նշանված էր ուրիշ տղայի հետ: Սակայն նա խախտել էր ընտանեկան և կրոնական սովորույթը և ամուսնացել էր իր ընտրած տղամարդու՝ Փարաջանովի հետ:

Նիգյարի եղբայրներն ընդամենը երկու շաբաթ անց լուծեցին իրենց վրեժը: Նրանք Նիգյարին քարշ տվեցին դեպի երկաթուղային կայարան և հրելով գցեցին գնացքի տակ՝այդպիսով <<մաքրելով ընտանիքի վրայից ամոթի բիծը>>:

Փարաջանովը հետագայում ամուսնացավ ազգությամբ ուկրաինուհի Սվետլանա Շչերբատյուկի հետ և նրանք ունեցան մեկ որդի: