Միսթր Բինը հայկական արմատնե՞ր ունի

Շատ աղբյուրներ պնդում են, թե բրիտանական կատակերգական հեռուստաշոուի՝ «Միսթր Բին»-ի գլխավոր դերում հանդես եկող Ռոուեն Ատկինսոնը հայկական արմատներ ունի: Որպես այս պնդումն ապացուցող փաստ՝ նրանք բերում են Ատկինսոնի արտաքինը, որը առավել շատ նման է հայկականի, քան բրիտանականի:

Այս մասին խոսեց նաև հեռուստալրագրող Ալեքսանդր Գորդոնը, ով հավաստիացնում էր, թե Ատկինսոնի հայկական արմատներ ունենալը ճշմարտություն է: Գորդոնը պնդում էր, անգլիացի դերասան Միսթր Բինի մասին առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում հերոսը հյուրընկալվել է հեռուստահաղորդումներից մեկին և հենց դրա ժամանակ էլ խոսել է իր հայկական ծագման մասին։

Ինչպես Գորդոնն է փորձում մտաբերել, Ատկինսոնն ասել է, թե իր տատիկը կամ պապիկը հայ են եղել:

Արդյո՞ք այդպես է: 66-ամյա դերսանն իր արմատների հարցին այլևս չի անդրադառնում: