Տրոյան հայկակա՞ն է

Տրոյան հայտնի է որպես հունական քաղաք դեռևս Հոմերոսի ժամանակներից, երբ նա հեղինակեց իր «Իլիական»-ը: Հենց այդպես էին անվանում Տրոյան հույները՝ Իլիոն:

Պարիս Հերունին այս բառը սակայն բացատրում է որպես Ար-ի-ան, ինչը նշանակում է Արևի ժողովրդի քաղաք: Նա համարում է, որ Տրոյայում այն ժամանակ ապրում էին հայեր, իսկ Իլիոնն էլ համապատասխանաբար հայկական բառ է՝ հայկական նշանակությամբ:

troya

Հերունին կարծում է, որ որտեղ խոսք կա տրոյացիների մասին, այնտեղ անպայմանորեն պետք է որ հայերին նկատի ունենան:

Մինչդեռ Տրոյայի մասին մյուս աղբյուրներում բացարձակապես նշում չկա դրա՝ հայկական լինելու մասին: Խոսվում է միայն այն մասին, որ Տրոյան գրավվել է հույների կողմից մ.թ.ա. 1200 թվականին: