Ի՞նչ էր խնդրել թուրք սուլթանը Այվազովսկուց

Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին անձամբ ծանոթ է եղել թուրքական սուլթանի հետ։ Նրանց ծանոթացրել էր հայկական ծագում ունեցող օսմանյան ճարտարապետ, Ստամբուլի բազմաթիվ շենքերի նախագծերի հեղինակ Սարգիս Բալյանը։

Այվազովսկին և Սարգիս Բաբալյանը ընկերություն են արել: Նրանց հարաբերությունները այնքան լավն են եղել, որ եղե Ծովանկարիչը իր աշխատանքներից մեկը նվիրել է նրան: Ճարտարապետը նկարը ցույց էր տվել թուրքական սուլթանին ։

Nouveau

Սուլթանը, որին կտավներն անչափ տպավորել էին, հրավիրեց Այվազովսկուն Կոնստանդնուպոլիս։ Այն ժամանակ նկարիչն արդեն հայտնի էր Եվրոպայում, և դա սուլթանի աչքերում բարձրացնում էր նրա հեղինակությունը։

Սուլթանը Այվազովսկու մոտ մի քանի կտավ պատվիրեց։ Կարճ ժամանակահատվածում վարպետը նկարեց 20 կտավ, որոնցում պատկերված էր Ստամբուլն ու ծովը։ Սուլթանը շռայլորեն վճարեց Այվազովսկուն իր աշխատանքների դիմաց:

Այվազովսին ծանր էր տանում 19-րդ դարի վերջում սուրթան Աբդուլ Համիդի օրոք իրագործված հայերի կոտորածը։ Նա ծովը նետեց թուրք իշխանի բոլոր նվերները ու իր արվեստը նվիրեց իր ժողովդի ողբերգությանը։