Այս մասին արգելում էին խոսել ԽՍՀՄ-ում. ՀԱՅԸ հայտնվել էր 2987թ-ում

Հայազգի այս մարդը պնդում էր, որ ընկերոջ հետ հատուկ փորփարկումներով ու սարքերվ հայտնվել էին 2897թ-ում: Նրա պատմությունը լսելու համար նման թեմատիկա ունեցող ApexTV-ն 2017-ին եկել է Հայաստան, որպեսզի խոսի նրա հետ: Այն, ինչ պատմում էր նա, ցնցեց ամբողջ աշխարհը: Սակայն նրան շատերը չէին հավատում, քանի որ Խորհրդային Միությունը որևէ կերպ չէր հերքում կամ հաստատում այդ փաստը:

«1987թ.-ին, երբ ծառայում էի ԽՍՀՄ-ի բանակում, այնպիսի սարքեր ունեին, որոնց մասին մինչև հիմա արգելվում է խոսել: Դրանցից մեկն են ժամացույցները, որոնց միջոցով փորձում էին մեզանից մի քանիսին ուղարկել անցյալ, սակայն չէր ստացվում: Բայց շուտով անցյալ գնալու փոխարեն, կարողացանք գնալ ապագա: Գիտնականների տված ժամերի շնորհիվ ես ու զինծառայողներից մեկը՝ Օլեգը, տեղափոխվեցինք 2987թ.:

Քիչ մարդիկ կային, իսկ եղածներն էլ ռոբոտների պես էին, ասես զգացմունքներ չունեին: Նրանք կարծես մեխանիզմով էին աշխատում: Հետո տեսա, որ ամեն բան օդի մեջ է, իսկ երկինքը, լեռները ու օվկիանոսը մանուշակագույն էին: Ես ու Օլեգը տեղի ժամանակին համապատասխան հագուստներ գտնելուց հետո գնացինք մի վայր, որը կոչվում էր «Տրիկապիոն»:

Այստեղից կարող էիր ուզածդ մոլորակը ճանապարհորդել: Որոշ ժամանակ այդ վայրն ուսումնասիրելուց հետո երկու մարդ, կամ ավելի շուտ ռոբոտ, մեզ մի վայր տարան, որտեղ լույսն այնքան պայծառ էր, որ թվում էր՝ մաշկս այրվում է: Սկսեցին հարցնել, թե ո՞վ ենք, ինչպե՞ս ենք հայտնվել այնտեղ, ինչպե՞ս ենք կարողացել հատել սահմանը: Չէին կասկածում, որ սահման չենք հատել, այլ ժամանակաշրջան:

Ինչպես հասկացա իրենց բառերից այդ ժամանակներին աշխարհում 4 երկիր է լինելու՝ ԽՍՀՄ, ԱՄՆ, Ասիական կոնֆեդերացիա, և ինչպես իրենք էին ասում՝ RA: Վերջինս չկարողացա հասկանալ, թե որ երկիրն է: Հիմա հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարող է 2987թ.-ին լինել ԽՍՀՄ, եթե այն փլուզվել է 1991թ.-ին: Երբ չկարողացանք պատասխանել նրանց հարցերին, նրանք սկսեցին հարվածել ինձ: Փորձում էի դիմանալ, քանի որ գիտեի, որ հենց մեր ժամացույցի վրա 3:40 լինի, ետ կգանք 1987:

Երբ աչքերս բացեցի վերադարձել էի իմ ժամանակներ, սակայն այդպես էլ Օլեգին չգտա: Չկարողացա իմանալ՝ նա վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Գուցե այնտե՞ղ է մահացել, կամ վերադարձել է ու սպանվել ԽՍՀՄ-ի զինված ուժերի կողմից որևէ բան անելու համար: Մինչ այսօր չգիտեմ»: