Հայկական բնության հրաշքը. Կարմիր Կատար լեռ

2008 թվականի օգոստոսի 14-ին Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարությանը որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։

karmir katar

Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբուխը հանդիսանում է մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն: Այն նաև ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք:

lij

Այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն և ունի 3530 մետր բացարձակ բարձրություն: Գագաթային հատվածում ունի 300 մետր տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ:

Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից և պեմզաներից: Լեռը ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։

Այսօր արդեն Թառ կամ Կարմիր Կատար լեռը ներառված է բնության հուշարձանների ցանկում: