Կակազող հանճարները. Դեմիրճյանի ու Իսահակյանի կյանքից մի պատմություն

Կակազող հանճարների կյանքից մի հետաքրքիր դեպք են պատմում:

Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը գնում են Արմավիրի շրջանի մի գյուղ` հանդիպելու ընթերցողների հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր ու լավ է անցնում: Հետո նրանք հյուրընկալվում են մի ուսուցչուհու տանը, որի ամուսինը շատ բան չէր հասկանում գրականությունից: Մինչ տանտիկինը զբաղված էր ճաշի պատրաստությամբ, Իսահակյանը սկսում է զրուցել, հարցուփորձ անել գյուղի հոգսերից, դժվարություններից: Գյուղացին կակազելով պատասխանում է շատ կարճ ու համառոտ:

Ամբողջ ժամանակ խոսում են երկուսով:

Դեմիրճյանը լուռ լսողի դերում էր:

Երբ հրաժեշտ են տալիս ու ճամփա ընկնում դեպի Երևան, Իսահակյանը վրդովված ասում է.

-Դերենի՛կ, տո տնաշեն, էդ ինչու՞ էիր բերանդ ջուր առել, լուռ նստել, ամբողջ ժամանակ ես էի խոսում, կոկորդս չորացավ, ձայնս խզվեց:

– Էհ, ինչ խոսեի, դու՝ կակազ, տանտերը՝ կակազ, ես էլ կակազելով խոսեի, խեղճ գյուղացին կկարծեր, թե իրեն տնազ ենք անում, ձեռ առնում: Դրա համար գերադասեցի լռել, որ մեր կակազելով չվիրավորենք մեր հյուրասեր գյուղացուն…