Լինելով վիրավոր՝ այս զինվորը փրկեց 20 ծառայակցի կյանք

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Չնայած հայկական բանակի և հայ զինվորի համախմբված ջանքերի՝ ուժերը աննկարագրելիորեն անհավասար էին, իսկ հաղթանակի մասին խոսելը՝ անիմաստ:

hretakocutyun

Պատերազմը անջնջելի հետք թողեց բոլորիս կյանքում: Մենք ունեցանք բազմաթիվ կորուստներ՝ մարդկային և ոչ միայն: Սակայն եկեք չմոռանանք նաև հերոսաբար կռված մեր հայորդիներին և պատմենք մեր սերունդներին նրանց սխրանքների մասին:

Այդպիսի քաջ հայորդիներից մեկը Արտյոմ Արայիկի Բիլյանն է: Մատաղիսում ծառայող ժամկետային զինվոր-բուժակը վիրավորվել էր, սակայն դեռ վերքերը չապաքինված վերադարձել էր շարք: Նա իր գումարտակի հետ մարտերը շարունակում է մեկ այլ վայրում, որտեղ հրետակոծության ժամանակ նրա ծառայակիցներից շատերը զոհվում են, իսկ մյուսները՝ վիրավորվում:

zinvor

Արտյոմին նույնիսկ չէր խանգարում այն փաստը, որ նա գնդակային վիրավորում էր ստացել: Նա անգամ վիրավոր վիճակում կարողանում է վիրակապել մոտ քսան զինվորի և նրանց դուրս բերել հրետակոծության տակից:

Տղաներին օգնելու ժամանակ Արտյոմը բեկորային վիրավորում է ստանում, բայց միայն բոլորին դուրս բերելուց հետո է փարձում ինքն իրեն օգնել: Նա մի քանի անգամ ինքն իրեն սրսկում է և անցնելով մոտավորապես 6 կմ բարեբախտաբար, փրկվում է: