Նման ճակատագրեր. պատերազմից հետո այս տղաները եղբայրացան

26-ամյա Սայաթ Թերզյանը Ռուսաստանից եկել էր Հայաստան ու միանգամից գնացել Արցախ՝ պատերազմին մասնակցելու: Սակայն վեց օր անց նա Հադրութում հրազենային վիրավորում է ստանում և տեղափոխվում հիվանդանոց:

20-ամյա Արմեն Ոսկանյանը Ջաբրայիլում ոտքի բեկորային վիրավորում է ստանում և հրաշքով փրկվում է: Արմենի վզին պահապան խաչ է կախված, որը Ապարանում մի զինվոր Երուսաղեմից բերել ու նվիրել էր նրան: Այդ տղան, ցավոք, մահացել էր, իսկ րմենը խնամքով պահում էր իր փրկիչ խաչը:

zinvorner

Սայաթն ու Արմենը հանդիպել ու ծանոթացել են Զինվորի տանը: Երկուսի վիճակն էլ վատ է եղել, բայց հիմա արդեն քիչ-քիչ կազդուրվում են: Արմենը ոտքը ընդհանրապես շարժել չէր կարող, բայց հիմա լիարժեք քայլում է: Սայաթի վնասվածքը ուսի հատվածում էր, նրա բուժումը ևս գրեթե մոտենում է ավարտին:

Տղաների ճակատագրերը նույնն էին ու դա նրանց մտերմացրեց, նրանք դարձան եղբայրներ: Անգամ պատերազմից հետո երկուսն էլ աշխատում են Զինվորի տանը և մտածում են, որ կարող են դառնալ դրա ներկայացուցիչները իրենց հայրենի քաղաքներում՝ Գյումրիում և Արցախում: