Նոբելյան ՀԱՅ մրցանակակիրները. մարդիկ, ովքեր փոխեցին գիտության զարգացման ընթացքը

Նոբելյան մրցանակը գիտության ոլորտում տարվող աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է:

Այն  բաղկացած է ոսկե մեդալից, որի վրա պատկերված է Նոբելը: Մրցանակի մաս է նաև դիպլոմը և մրցանակային գումարը: Նոբելյան մրցանակով ,սկսած 1901 թվականից ,պարգևատրվել են տարբեր ազգությունների մարդիկ: Այս մարդիկ առավել կարևոր ներդրում ունեն  ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և խաղաղության նպաստման գործում: Նոբելյան մրցանակը սահմանվել է 1895 թ Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն:

Սակայն քչերը գիտեն ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի ոլորտներում հայերի կատարած ահռելի աշխատանքի մասին: Ահա նրանք՝

  • Տորք Սահակյանը

Նա նպաստել է Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի գնահատման չորս զեկույցներից երեքին, որի համար 2007 թվականի հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ համատեղ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Տորք (Դորք) Սահակյան
  • Հակոբ Չամիչյան

Առաջին հայ գիտնականը, որ 9 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, քիմիկոս Լուիջի Ջակոմո (Հակոբ) Չամիչյանն է: Չամիչյանը, ով լուսաքիմիայի հիմնադիրներից է, առաջիններից մեկն է ուսումնասիրել արեգակնային էներգիան լուսաքիմիական ռեակցիաներով վառելանյութի նոր տեսակի վերածելու հնարավորությունները:

  • Գուրգեն Ասկարյան

Հաջորդ հայ Նոբելյան մրցանակակին առաջադրված հայը ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանն է: Ուսման երրորդ տարում Ասկարյանը առաջարկում է լիցքավորված արագ մասնիկների գրանցման նոր եղանակ։  Ասկարյանը նաև ցույց է տվել, որ տիեզերական ճառագայթների փնջերն արձակում են էլեկտրամագնիսական ալիքներ, այսպիսով ընձեռելով դրանց գրանցման նոր հնարավորություն:

  • Դարոն Աճեմօղլու

Դարոն Աճեմօղլուն` Ստամբուլում ծնված ամերիկաբնակ հայը: Նա ընդգրկված է աշխարհի ամենաազդեցիկ և մեջբերվող տնտեսագետների տասնյակում «Ինչո՞ւ որոշ երկրներ հարուստ են, իսկ մյուսները՝ աղքատ» համաշխարհային բեսթսելերի հեղինակ է: Նա նաև համարվում է թուրքական ճգնաժամի փրկիչը: Նրա աշխատությունները լույս են տեսել բազմաթիվ լեզուներով:

  • Արդեմ Պատապուտյանը
    Նա մոլեկուլային կենսաբան է, ծնվել է Լիբանանում, սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, 1986-ին տեղափոխվել է ԱՄՆ։Եվ արդեն այս տարի 2021 թվականին ունենք ազգությամբ հայ Նոբելյան մրցանակակիր բժշկության բնագավառում: Բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնական Դևիդ Ջուլիուսին և Արդեմ Պատապուտյանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն արձագանքում ջերմաստիճանին ու հպումներին: