Ո՞վ էր Սուլթան Աբդուլ Համիդի որդու տան վարձը վճարող բեյրութաբնակ հայը
Ցեղասպանության տարիների քիչ չեն եղել այն թուրքերը, ովքեր օգնել են հայերին: Ու պատմությունը ցույց է տալիս, որ հայերն էլ օգնւթյան են հասել թուրքերին, երբ պահը եկել է: Թուրքիայում սուլթանության ու խալիֆայության վերացումից հետո, 1924թ․ օսմանյան սուլթանական գերդաստանի բոլոր անդամները աքսորվեցին երկրից։ Աքսորվածների թվում էին նաև պատմության մեջ «կարմիր (արյունարբու) սուլթան» անունով հայտնի Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ընտանիքի անդամները։

Աբդուլ Համիդի ավագ որդին՝ Մեհմեթ Սելիմ էֆենդին Օսմանյան Թուրքիա վերադառնալու մտադրությամբ բնակություն է հաստատում Սիրիայի Հալեպ քաղաքում։ Սակայն Անկարայի կառավարությունը բողոքի նոտա հղելով Ֆրանսիային, որն այդ ժամանակ վերահսկողություն ուներ Սիրիայում, պահանջում է Սելիմ էֆենդիին վտարել այդ երկրից։
Սիրիայից Բեյրութ տեղափոխվելուց հետո սուլթանի որդին մեծ զրկանքներ է կրում՝ նույնիսկ չկարողանալով վճարել տան վարձը։ Այդ ամենի կողքով բեյրութահայ բարերարը անտարբեր չի անցնում: Հայ բարերարը, մինչև նրա կյանքի վերջ՝ 1937թ․ չի վերցնում տան վարձի գումարը։