Դա Վինչիի ծածկագրերը հայերեն են. Ջոկոնդայի ճակատին «ամաչկոտ» է գրված

Շատ վարկածներ կան իտալացի նշանավոր գիտնական, նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերի մասին: Կայքերից մեկը հրապարակել է մի հոդված, որտեղ նշվում է, թե մի հայ կին կարողացել է կարդալ ծածկագրերը հայերենով՝ հայելային կերպով գրված:

Նա Դա Վինչիի մասին պատմող գրքերից մեկում հանդիպել է հայերեն հակառակ գրված մի նախադասության. «Արարատ սարի գագաթին, Մուշի երկրում, լսել եմ՝ թուրքերն այլանդակում են մորս քույրերին»:

Մեկ այլ ծածկագրում հայուհին կարդացել է հետևյալը. «Վախով եմ գրում, մորս աչքից հեռու»: Նա նաև համարում է, որ Մոնա Լիզայի ճակատին հայերեն տառերով գրված է «ամաչկոտ» , իսկ նկարի մյուս հատվածում՝ «Կներեք, բղավող»:

Հայուհի Արմինեն համարում է, որ Դա Վինչիի մայրը հայուհի է եղել, ումից էլ Լեոնարդոն սովորել է հայերեն գրել:

Ըստ նրա՝ ծածկագրերը, որոնք ողջ աշխարհի համար անհասանելի էին, այժմ արդեն հասկանալի են հայերիս համար: