Նյու Յորքում հայտնաբերվել է ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ «թաքնված» նոր կտավը

Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտավներից մեկն ուղարկել է կոնսերվացման, սակայն երկու սպասարկողներ կտավի հետևում թաքնված մեկ այլ կտավ են հայտնաբերել: Նոր հայտնաբերված աշխատանքը հաջորդ ամիս կցուցադրվի Նյու Յորքի Hauser and Wirth ցուցասրահում:

Կտավը, որն անվանվել է «Անվերնագիր» (Վիրջինիայի ամառ), ավելացվում է Գորկու ընդհանուր հավաքածուին: Այդ մասին  հայտնում է Artnet News-ը:

«Այս հայտնագործությունը մեզանից շատերին տարավ առաջին հերթին դեպի արվեստ. սա հրաշք էր ու անակնկալ, սա մեր իմացածից այն կողմ մտածելու հրավեր է, նոր հորիզոնների ակնարկ», — ասել է Hauser & Wirth-ի նախագահ Մարկ Պայոտը, ով, հաջորդ ամիս  Նյու Յորքում չվաճառվող ցուցադրությանը կներկայացնի  աշխատանքը։

Ենթադրվում է, կտավը թղթի վրա ՝ «Սահմանը» (1947) ավարտելուց հետո նկարիչը եղել է աշխատանքային բեղուն շրջանում՝ ամեն օր նոր աշխատանք ստեղծելով։ Արդյունքում՝ նոր նկարչական կտավ չունենալու պատճառով՝ նա պարզապես նկարել է նոր նկարը նախկին աշխատանքի հետևում։ Հնարավոր է, որ այսպիսի թաքնված նկարներ էլի հայտնաբերվեն:

Քանի որ աշխատանքը երբեք չի ենթարկվել լույսի ազդեցության, գույները մնացել են նույնքան վառ և թարմ, որքան այն օրը, երբ Գորկին նկարել է դրանք: «Այնքան լավ պաշտպանված էր: Ես կասեի, որ այն գերազանց վիճակում է»,- ասվել է New York TImes-ի հետ հարցազրույցում: