Ո՞վ էր քննադատում Կոմիտասին: Ո՞րն էր նրա «սխալը»

Շատերը գիտեն, որ մեծն երաժշտագետ Կոմիտասը երկար ժամանակ ապրել և ուսանել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Դեռ իր ծննդավայրում Օսմանյան Կայսրության Քութինա քաղաքում: Դեռ պատանի ժամանակ էր նրա աստվածային ձայնը գրավում մարդկանց ուշադրությունը, և տեղի հայկական համայնքում որոշում է կայացվում Սողոմոնին ուղարկել Գևորգյան ճեմարան՝ ուսանելու:

Կոմիտասը սիրահարված էր հայկական երաժշտությանը: Նա շրջում էր գյուղերով, լսում մարդկանց երգերը, հավաքագրում դրանք և նոր կյանք ու շունչ տալիս այդ մոռացված գործերին: Սակայն, արի ու տես, որ նրա գործունեությունն այնքան էլ հաճելի չէր Էջմիածնի որոշ հոգևորականների: 1895 թ., երվ նա հրապարակեց ժողովրդական երաժշտության իր առաջին հավաքածուն՝ կազմված սիրային երգերից, օրորոցայիններից և պարային մեղեդիներից, որոշ հոգևորականներ դեմ արտահայտվեցին նրա կատարած աշխատանքի վերաբերյալ: Նրանք կարծում էին, որ Կոմիտասի կատարած գործն այնքան էլ մեծ արժեք չունի և որ հոգևորականին հարիր չէր զբաղվել աշխարհիկ երաժշտության ուսումնասիրություններով: Որոշ հոգևորականներ նույիսկ սկսեցին հեգնանքով արտահայտել նրա մասին՝ նրան անվանելով «սեր երգող եկեղեցական»: Սա նրանք համարում էին ամոթ եկեղեցականի համար: Սակայն Կոմիտաը չհուսահատվեց:

Հայտնի է, որ շնորհիվ Կոմիտասի, աշխարհն այսօր ճանաչում է 3000-ից ավելի հայկական, թուրքական և քրդական երգեր: