Ո՞վ է հայուհին, որ ստիպում է հոլիվուդյան աստղերին փայլել

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն այս տարի իր երկրպագուներին է ներկայացրել հերթական  տեսահոլոակը, որ կոչվում է ՛՛In The Moring՛՛: Սոցիալական ցանցերում մեծ արձագանք ու ճանաչում վայելող այս տեսահոլովակում 51-ամյա երգչուհին բառի ուղիղ նշանակությամբ փայլում է:

Շլացուցիչ տեսքը երգչուհու համար ստացել են մի շարք ոճաբաններ, որոնց թվում է նաև  հայազգի զարդերի դիզայներ Մարիաննա Հարությունյանը: Նա ԱՄՆ-ում հայտնի է իր չկրկնվող աշխատանքներով ու մոտեցմամբ:

՛՛In The Moring՛՛-ում Ջեյ Լոն կրել է հայուհի Մարինաննայի պատրաստած բյուրեղյա գլխազարդ-դիմակը:

Մարիաննա Հարությունյանը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մադոննան, Նիկի Մինաժը, Լեդի Գագան, Բեյոնսեն և այլք: Ասում են՝ հայուհու շնորհիվ են «փայլում» հանրաճանաչ աստղերը:

madonna-lady-gaga

«Իմ կարգախոսն է՝ երբեք չհանձնվել, որքան էլ դժվար լինի նախագիծը: Դա մի բան է, որը ես կրում եմ իմ հայ նախնիների սերունդներից: Ինձ համար մեծ նշանակություն ունի իմ ժողովրդին հպարտացնելը»,- ասում է դիզայները։