Ո՞վ է այս հայը, ում պատվին ԱՄՆ-ում դպրոց է անվանակոչվել
Չորեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ԱՄՆ-ի Ֆրեզնո նահանգի միացյալ դպրոցի խորհուրդը փոխեց Ֆորքներ տարրական դպրոցի անունը՝ դարձնելով Հ. Ռոջեր Թաթարյանի անվան տարրական դպրոց: Սա Ֆրեզնոյի առաջին միասնական դպրոցն է, որը կոչվել է հայի անունով:

Թաթարյանը հայազգի լրագրող է, ով գործունեություն է ծավալալ ԱՄՆ-ում: Նրա անունով դպրոց անվանելու շարժման կողմնակիցներն առանձնացրել են նրա բազմաթիվ ներդրումները տեղական կրթության և լրագրության մեջ: 1938 թվականին Ֆրեզնո նահանգում քաղաքագիտության աստիճան ստանալուց հետո Թաթարյանը սկսեց իր լրագրողական կարիերան United Press International-ում՝ համաշխարհային լրատվական կազմակերպությունում: Այնտեղ նա դարձավ փոխտնօրեն:

Թաթարյանն իր աշխատանքային 34 տարիների ընթացքում ղեկավար պաշտոններ զբաղեցրեց ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Լոնդոնում, Հռոմում և Վաշինգտոնում:
Թոշակի անցնելուց հետո նա 15 տարի լրագրություն դասավանդեց ԱՄՆ-ի Ֆրեզնոյի նահանգում և որոշ թերթերի համար խորհրդատվություններ անցկացրեց:
Թաթարյանը մահացավ 1995 թվականին՝ 78 տարեկան հասակում: