Հայազգի ո՞ր դերասանն է Սոֆի Լորենի հետ սիրային հարաբերություններ ունեցել. Ինչը՞ եղավ նրանց բաժանության պատճառը

Ավելի քան կես դար նա նկարահանվում էր ամենահանրահայտնի ֆիլմերում ու սերիալներում՝ մարմնավորելով բազմատեսակ կերպարներ՝ օրինապահից մինչև օրինազանց, ոստիկանից մինչև հանցագործ և այլն։ Մի անգամ, 1982թ-ին, համաձայնել է խաղալ նույնիսկ Թալեաթ փաշայի դերը՝ համարելով, թե միայն ցեղասպանություն վերապրած հայը կարող է համոզիչ ներկայացնել այդ սարսափելի մարդուն և հանդիսատեսին ցույց տալ նրա ոճիրը, որի հետևանքները կրել են ինքն ու իր ընտանիքը։

val-avery

Վել Էյվերին, մուտք գործելով կինոյի աշխարհ, ինչպես շատ-շատերը, սկսեց նկարահանվել օտարահունչ կեղծանունով, սակայն նա՝ Սեպուհ Տեր-Աբրահամյանը, ում ընտանիքը մի կերպ փրկվել էր ջարդերից և հանգրվան գտել ԱՄՆ-ում, ողջ կյանքում հավատարիմ էր իր արմատներին, տիրապետում էր հայերենին, կապ էր պահպանում հայ համայնքի հետ և զբաղվում բարեգործությամբ։ 

Նա նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմում և 300-ից ավելի հեռուստանախագծերում։ Սեպքուհ տեր Աբրահամյանը հասցրել է մի քանի ֆիլմերում նկարահանվել Սոֆի Լորենի հետ: Այդ նկարահանումներից հետո շատերը Սեպուհին ու Սոֆիին սկսեցին մեղադրել սիրային կապի մեջ: Այնուամենայնիվ նրանցից և ոչ մեկ այդ փաստը չընդունեց ու համառորեն պնդեցին, որ նման բան չկա: