Թուրքիայում խուճապի մեջ են. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է
Խոսքը Օղուզհան Ասիլթյուրքի մասին է, ով տարբեր պաշտոնների է անցել Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների, ինչպես նաև ներքին գործերի նախարարություններում՝ հասնելով մինչև անգամ ներքին գործերի նախարարի պաշտոնին:
Այս մասին հայտնել է Ֆևզի Իշբաշարանը: Ըստ նրա՝ նախարարի իր իրական անունն ու ազգանունն է Դուրմուշ Դուրդույան: Ասում է, որ նա ինքն է փոխել ազգանունը՝ դատարանի միջոցով, քանի որ այդպիսով միայն կարող էր հաջողել քաղաքականության մեջ:

«Կարող ես կրոնափոխ լինել, ազգանունդ փոխել, սակայն ազգդ, որին պատկանում ես, չի փոխվում, և դրանում ամաչելու ոչիչ չկա»,- գրել է Իշբաշարանը, ով այս բացահայտման հեղինակն է:
«Երբ որ նա դարձավ Օղուզհան Ասիլթյուրք, բոլոր դռները նրա առաջ բացվեցին»,- հեգնել է նա: Նախկին նախարարը Էրդողանի մերձավոր շրջանակից է, նրա հետ Էրդողանը շատ գործարքներ է կնքել: Ըստ բացահայտումը կատարողի՝ անհնար է, որ Էրդողանը տեղյակ չլինի այս փոփոխության մասին: