Ժան-Կլոդ Վան Դամի «թիկնապահը» հայուհի է

Բելգիացի հայտնի կինոդերասան, մարտարվեստի վարպետ, կինոռեժիսոր, «Բրյուսելյան մկաններ» մականունն ունեցող Ժան-Կլոդ Վան Դամը ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել էր Ֆրանսիայի օդանավակայաններից մեկում:

Դերասանը պատմում է օդանավակայանում իր ունեցած արկածները ու ներկայացնում տեսանյութում երևացող աղջկան՝ օդանավակայանի Duty-free-ի աշխատակցուհուն, ով հայուհի է՝ Արաքսյա անունով:

van dam araqsia

Դերասանը ասում է, որ մինչ այդ չէր ճանաչում աղջկան: Վան Դամի խոսքերով՝ ինքն ուշացել է դեպի Թուրքիա իր թռիչքից, և սկսել սպասել Թուրքիա մեկնող հաջորդ չվերթին: Նրան միացել է Արաքսյան՝ դառնալով, ինչպես դերասանն է ասում, իր «թիկնապահը» օդանավակայանի տարածքում:

«Սիրում եմ Հայաստանը»,- ասել է նա իր տեսանյութում: