44-օրյա պատերազմի հերոս Վանո Անտոնյանի հուշակոթողի բացումը

Վանիկ Անտոնյանը ծնվել է 1990 թվականին Տավուշի մարզի Այրում քաղաքում: Նա պայմանագրային զինծառայող էր և պաշտպանում էր Տավուշի սահմանները:

2020 թվականի սեպտեմբերի 27-ի ադրբեջանա-թուրքական զորքերի ձեռնարկած ագրեսիայից հետո Վանիկը կամավոր մեկնել է Արցախ:

Նա թշնամու դեմ կռվել է Սարին տակում, որտեղ էլ հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 24-ին:

tavush

2021 թվականի հոկտեմբերի 24-ին Տավուշի մարզի Այրում համայնքում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար կռված և զոհված Վանիկ Անտոնյանի հուշակոթողի բացումը:

Հուշակոթողի բացմանը ներկա էին Վանոյի հարազատները, զինծառայակիցները, ինչպես նաև՝ Այրում քաղաքի և հարևան բնակավայրերի բնակիչներ, զինվորականներ: Վանոյի հարազատ դպրոցի աշակերտները ելույթներով հանդես եկան միջոցառման ժամանակ:  

Միջոցառմանը ներկա էր նաև տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, ով կատարեց խաչքարի օրհնության կարգը: Խաչքարի բացումը կատարեցին հերոս Վանիկ Անտոնյանի մանկահասակ որդիները:

Վանոյի նման քաջարի մարտիկները մեզ շրջապատում են ամենուր և մենք պարտավոր ենք երախտապարտ լինել նրանց կատարած սխրանքների համար: