Բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում ՀԱՅ մարզիկը հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ. միայն տեսեք՝ ով է այս երիտասարդը

Բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունն անզիջում պայքար է 36 երկրների մարզիկների մեջ: Առաջնությանը մասնակցում է նաև Հայաստանի ընտրանին՝ Պաշտպանության նախարարության  բռնցքամարտիկների հավաքական կազմով:

Արմեն Մաշկարյանի ելույթներն ու հաղթանակները եղել են բազմաթիվ, բայց ամենակարևոր ու պարտավորեցնող հաղթանակը եղել է ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: 69կգ քաշային կարգում Արմեն Մաշկարյանը 3:2 հաշվով փայլուն հաղթանակ է տարել: Մենամարտից հետո ադրբեջանցի մարզիկը հրաժարվել է ավանդական ձեռքսեղմումից, ինչը չէր վրիպել նաև սպորտային մեկնաբանների տեսադաշտից: Արմենն ասում է. «Ինձ համար մեծ պատասխանատվություն էր այս մենամարտը. ես գիտեի, որ պարտավոր եմ ներդնել իմ ամբողջ ուժը՝ հաղթանակին հասնելու համար»: