Հայ երիտասարդ գիտնականների նոր հանճարեղ նվաճումը. մշակվել է տարածաշրջանի ամենավտանգավոր թույնի հակաթույնը

Հայաստանն օձի խայթոցների դեմ հակաթույնն այսօր ձեռք է բերում Ուզբեկստանից՝ բավական թանկ գնով։ Մինչդեռ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողները գտել են հակաթույնը օձի խայթոցի դեմ։ Թունավոր հետազոտությունների մասնագետներն այն արդեն փորձարկում են, իսկ հետո կանեն քայլեր արտադրելու ուղղությամբ։

 «Դրանով պայքարելու ենք մեր տարածաշրջանում ամենաշատ տարածված խայթոցների ենթատեսակի դեմ: Այսօր Հայաստանում օձերի խայթոցների դեմ կիրառվում է Ուզբեկստանից ներկրվող հակաթույնը, որն այս դեպքում ամենաարդյունավետ միջոցը չէ. դրանից օգուտը քիչ է, իսկ գինը՝ թանկ»,- ասում է թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Քիշմիրյանը,-  «Դրա համար մենք փորձեցինք մեր արտադրանքն ստանալ։

 Այժմ հակաթույնը փորձարկվում է տարատեսակ կենդանիների վրա: Արդեն շատերի վրա փորձարկումները հաջող են անցել: Ծրագրի ղեկավարները փաստում են, որ իրենց նախատիպը 100% արդյունք է տալիս: 

Գրանցումից հետո գյուրզայի հակաթույնը կներկայացվի ներքին և արտաքին շուկայում: Իր էֆեկտիվությամբ այն չի զիջում միջազգային արտադրանքին: Ավելին՝ դրա մասին արդեն գիտական հոդվածներ են հրապարակվել հեղինակավոր գիտական հանդեսներում․


Հետազոտությունները պարզել են՝ գյուրզայի թույնը յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ ունի։ Դրա մեջ օբտուստատին ցածրամոլեկուլյար սպիտակուց կա, որը կարող է կանգնեցնել ուռուցքի աճը՝ խախտելով կապը մետաստազների բջիջների միջև։ Հակաթույնի հիմքով հնարավոր է նաև դեղորայքի նոր տեսակներ մշակել։