Ինչպես հայ ներգաղթյալները կառուցեցին ամերիկյան կոնֆետների կայսրությունը

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Օսմանյան կայսրությունից մազապուրծ փախած 6 հայ գաղթականներ, ժամանելով Ամերիկա, իրենց անունը թողեցին հրուշակագործության պատմության մեջ: Սա մի երազանքի պատմություն է։

Խալաջյանն Ամերիկային նվիրեց երկու համեղ շոկոլադները՝ Mounds և Almond Joy-ը:

Փիթեր Խալաջյանը ծնվել է 1873 թվականին Թուրքիայում։ Նա Ամերիկա է տեղափոխվել 1890 թվականին, երբ սկսվեցին Համիդիի ջարդերը։

Հասնելով Ամերիկա, Խալաջյանը աշխատանքի ընդունվեց կաուչուկի գործարանում: Նա նկատել էր, որ տեղացիների համար դժվար է արտասանել իր ազգանունը, ուստի որոշեց այն պաշտոնապես փոխել Փոլ՝ այդպիսով դառնալով Պիտեր Փոլ։

Բայց լինելով նախաձեռնող և համառ հայ ՝ Փոլը ցանկանում էր հայտնի դառնալ ՝ սկսելով սեփական բիզնեսը՝ ուրիշի համար աշխատելու փոխարեն։ 1897 թվականին նա որոշեց բացել իր սեփական պաղպաղակի, մրգերի և քաղցրավենիքի խանութը:

1919-ին նա հավաքեց իր ամենամոտ հայ ընկերներից հինգին, որոնք նույնպես գաղթել էին Միացյալ Նահանգներ՝ փրկվելու ցեղասպանությունից և սկսեց համատեղ բիզնես  Ժորժ Շամլյանի, Կալ Կազանճյանի, Յակոբ Չուլջյան, Գարի Կազանջյանի և Յակոբ Հակոբյանի հետ։ Հենց այսպես է հիմնադրվել Պիտեր Փոլ կոնֆետի գործարանը։ 

Քիմիկոս Շամլյանն էր, ով 1920 թվականին հորինեց կոկոսով լցված շոկոլադե սալիկի բաղադրատոմսը, որը հայտնի է որպես Mounds:

Փիթեր Փոլը մահացել է 1927 թվականին առողջական խնդիրների պատճառով: Նրանից հետո ընկերությունը ղեկավարել է նրա խնամին ՝ Գալ Գազանջյանը:

 «Պարոն Կազանջյանը միշտ իր հետ տանում է մի տուփ Mounds բար», — գրում է լրագրող Ուեսլի Ս. Գրիսվոլդը 1935 թվականին Hartford Courant-ում հրապարակված հոդվածում: «Երբ նա մտնում է բրոքերի գրասենյակ, նա միշտ գրպանից հանում է սալիկը, հանում է փայլաթիթեղի փաթաթան, հմտորեն կոտրում է շոկոլադե սալիկը և տալիս է բրոքերին: Արդյունքում միշտ բոլոր հանդիպումները գործարքներով են ավարտվում»։ Նա համարվում է «Աշխարհում կոկոսի կոնֆետների ամենամեծ արտադրողը»:


2007 թվականին Նոգատակի գործարանը, որը գործում էր ընկերության սկզբնական օրվանից, փակվեց ավելի քան 84 տարվա գործունեությունից հետո, սակայն Mounds և Almond Joy շոկոլադները վաճառվում են ամբողջ երկրում և շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել գրեթե մեկ դար: 

Ընկերության կարգախոսն է՝ «Առաջարկիր լավագույն որակը հաճախորդին, եղիր անկեղծ, և քո բիզնեսը երաշխավորված է։