Մեր անմահ հերոս, քեզ բացակա չենք դնի

Ժորա Մարտիրոսյանը մեխանիկ-վարորդ էր: Նա նույնիսկ որպես լավագույն մեխանիկ-վարորդ մասնակցել էր Ռուսաստանում տեղի ունեցած «Կովկաս 2020» զորավարժություններին։ Դժբախտաբար, Ժորա Մարտիրոսյանը հերոսի մահով զոհվում է 2020 թվականի հոկտեմբերի 22-ի կատաղի մարտերի ժամանակ:

Մենք չենք կարող մոռանալ մեր հերոսներին: Հոկտեմբերի 22-ին Երևանի Առնո Բաբաջանյանի համերգասրահում կազմակերպվել էր հուշի և մեծարման երեկո՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի հիշատակին:

haykakan

Միջոցառմանը մասնակցել են և կենդանի կատարումով հանդես են եկել մի շարք երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Շուշան Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Արսեն Սաֆարյանը, և այլոք:

Համերգասրահում ներկա էին նաև Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հարազատները, ծնողները, ընկերները, ինչպես նաև՝ Ժորա Մարտիրոսյանի զինակից ընկերները:

Հարազատները պատմում են, որ Ժորան շատ լուրջ, հավասարակշռված, համեստ ու խելացի էր: Նա երազում էր սովորել տուրիզմի ոլորտում և ամբողջ աշխարհին ներկայացնել իր սիրելի հայրենիքը: Ցավոք, նրա երազանքը կիսատ մնաց՝ հենց հայրենիքի հանդեպ իր մեծագույն սիրո և նվիրումի պատճառով: