Նոր բացահայտում. Բրիտանիայի առաջին բնակիչները եղել են ՀԱՅԵՐԸ

Ռիչարդ Պոլուելի «Դեվոնշիրի Պատմական տեսակները» (1793)  բավական հետաքրքիր գիրք է, որտեղ Պոլուելը պնդում է, որ Մեծ Բրիտանիայի առաջին բնակիչները եկել են Հայաստանից և բնակություն հաստատել հարավ-բրիտանական Դևոն քաղաքում , որը նաև անվանում են Դևոնշիրում:

«Այն, որ Դանոնիումի բնիկ բնակիչներն ունեցել են Արևելյան ծագում և, մասնավորապես, եղել են հենց հայերը, դա տեսակետ է, որը, անկասկած, կարող է հաստատվել տարբեր հեղինակությունների կողմից»,- ասում է հեղինակը:

Դանմոնիան Դավոնի Լատինական անունն է:

«Սաքսոնական քրոնիկոններում» վճռականորեն պնդվում է, որ «Բրիտանիայի բնիկները եկել են Հայաստանից և  բնակություն են հաստատել կղզու հարավ-արևմտյան մասում»:

Սաքսոնական քրոնիկները, ինչպես ասում են, գրվել են Լինքոլնի վանականի կողմից.և նման քրոնիկները պահել են ողջ թագավորության առավել կրթված վանականները մի քանի վանքերում։ Այդ պատճառով էլ սա ենթադրություն չէ և չի դիտվում որպես կարծիք: Բացի այդ, խոսակցական լեզվով ասած, վանականների խոսքը խոսք է և կասկածի տակ չի դրվում:

Հեղինակը նաև ուսումնասիրել է վաղ հայերի և բրիտանացիների կենսակերպը, այդ թվում ՝ Դևոնում հայտնաբերված քարանձավների նմանությունները։ Մի շարք նմանություններ են հայտնաբերվել հայկական քարանձավների և հին հայերի կենսակերպի հետ:

Քսենոֆոնը մեզ տեղեկացնում է, որ «հայերի տները գետնի տակ էին, որ այդ ստորգետնյա կացարանների մուտքը նման էր ջրհորի մուտքին, բայց որ ներքևում դրանք լայն ու տարածվող էին, որ անասունների համար մուտքի ուղիներ կային, բայց տղամարդիկ իջնում էին աստիճաններով» ։

Հայաստանում, նույնիսկ մեր օրերում մարդիկ ապրում են օգտագօրծում են քարանձավները տարբեր նպատակներով:

Բրիտանիայում և Հայաստանում առկա քարերի նմանությունը

Հեղինակը՝ Պոլուելը, նաև քննարկել է աշխարհագրական անունները: Դևոնի քարանձավները հիմնականում գտնվում են Սաութհեմում, Արմե գետից կամ Արմենտոն քաղաքից ոչ հեռու՝ գետի ափին: Հենց Արմեում էլ, ենթադրաբար բնակություն են հաստատել Հայաստանից արտագաղթողները»։

Պոլվելեն ավարտում է իր աշխատանքը հետևյալ կերպ.

«Այն, որ այս կղզու բնակիչները Գալիայի գաղութ չեն եղել, ապացուցվել է այս թեմայի վերաբերյալ բոլոր տեսակետներով: Ի դեմս Կեսարի, ով հաստատում է այս միտքը:

Արևելյան մարդիկ աչքի էին ընկնում բնավորության տարբեր գծերով, բնակության հաստատման եղանակներով, քաղաքացիական կառավարությամբ, իրենց կրոնով, առևտրային կապերում, լեզվով և կրթությամբ, հանճարեղությամբ և սովորույթներով։ Հայաստանի թափառող ոգին և նահապետական քաղաքականությունը ամենուր է» ։