«Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Հոլիվուդյան հայ դերասանը

1950-60 թվերի հոլիվուդյան հայտնի դերասան Մայք Քոնորսը’ նույն ինքը Գրիգոր Օհանյանը ծնվել է Կալիֆորնյա նահանգի Ֆրեզնո քաղաքում, հայկական ընտանքիում: Նա բասկետբոլի մոլի երկպագու էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է ԱՄՆ-ի բանակում՝ ռազմաօդային ուժերում:

Պատերազմից հետո հաճախել է Լոս Անջելեսի համալսարանի բասկետբոլի  բաժինը, որտեղ խաղացել է մարզիչ Ջոն Վուդենի հետ։ Ռեժիսոր Ուլիամ Ա. Վելմանը նրան նկատեց և որպես դերասան վերցրեց տեսնելով նրա արտահայտիչ դեմքը՝ բասկետբոլ խաղալիս։

Քոնորսը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կղզին երկնքում», «Ճահճե կինը», «Արևմուտքի 5 հրացանները», «Աշխարհի վերջի օրը», «Մարմինն ու դրդապատճառը»  և «Թաչ Քոնորսը»։

Քոնորսը հարցազրույցներից մեկում ասել է, որ նրան նոր անվանում է տվել Հենրի Վիլսոնը՝ ասելով, որ Օհանյանը շատ նման է հնչում Ջորջ Օ՛Հանիոոնի ազգանվանը, դրա համար նրանք հանգել են Թաչ Քոնորս տարբերակին։

Մայքը 1949 թվականին ամուսնանում է Մերի Լոու Ուիլլեյի հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Մեթյու Օհանյանը և մեկ աղջիկ՝ Դանա Լոու Քոնորսը։

1969 թվականին Մայք Քոնորսն արժանում է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակին՝ իր «Մանիքս» ֆիլմում կերտած Ջո Մաննիքսի դերի համար։