1500-ամյա ՀԱՅԿԱԿԱՆ Կարաս է հայտնաբերվել Թուրքիայում
1 500-ամյա կարաս՝ կերամիկական հացահատիկի պահոց է հայտնաբերվել պատմական Արևմտյան Հայաստանում, այժմյան Արևելյան Թուրքիայում:
Արտեֆակտը հանձնվել է տեղի թանգարան, որտեղ հաստատվել է, որ 1500-ամյա կարասը, որի բարձրությունը 145 սմ է (4.75 ֆուտ) և 95 սմ լայնությամբ (3,11 ֆուտ), ամենամեծն է հայտնաբերված մոնոլիտ պատմական արտեֆակտներից:
Հայկական գյուղերում նման մեծ անոթները սովորական երևույթ են ավանդական տնային տնտեսություններում, հաճախ պահվում են նկուղներում, երբեմն կիսով չափ թաղված են հողի մեջ։ Դրանք կոչվում են Կարաս և հայկական մշակույթի մի մասն են կազմում անհիշելի ժամանակներից։ Հիմնականում դրանք օգտագործվում են գինու և հացահատիկի պահպանման համար։

Զարմանալի և անսպասելի չէր, որ նման արտեֆակտները ներկայացնելիս պատմական համատեքստը չի բարձրաձայնվում թուրքական ԶԼՄ-ներում, հատկապես եթե նման արտեֆակտները վերաբերում են ժամանակակից Արևելյան Թուրքիայի տարածքում հայկական բնակության դարաշրջանին։ Թուրքական ԶԼՄ-ները հարմարության համար չեն հիշատակում այն փաստը, որ 1500 տարի առաջ այդ տարածաշրջանը Արևմտյան Հայաստանի մի մասն էր, որը բնակեցված էր հայերով և բռնակցված էր Բյուզանդական կայսրության կողմից մ.թ. 5-րդ դարում:
Այսպիսով, հայկական «Կարաս» մշակութային արտեֆակտը լուսաբանվում է թուրքական ԶԼՄ-ներում առանց նրա իսկական պատմական հայկական ծագումը նշելու և իբր քննարկվում է նրա ծագումնաբանությունը։