«Անիմե» ֆիլմերում հնչող երգերը կատարողը հայուհի է

Ճապոնիայում հայտնի այս երգչուհու՝ Ստեֆանի Թոփալյանն իր կարիերան Ճապոնիայում սկսել է 13 տարեկանից։ Նա ոչ միայն երգչուհի, այլ նաև կոմպոզիտոր և դերասանուհի է, ով այժմ ապրում է Տոկիոյում։  Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում։ Որպես դերասանուհի` Ստեֆանին իր առաջին քայլերն արեց «Pride» ֆիլմում 2009 թվականին։ Նա շատ է սիրում հայկական և ճապոնական սնունդ և երկար զբոսանքներ:

Ստեֆանին ծնվել է 1987 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նրա հայրը հայ է, մայրը՝ ճապոնուհի։ Թեև Ստեֆանին այժմ ապրում է Ճապոնիայում, սակայն հավատարիմ է իր հայկական արմատներին և մտերիմ հարաբերություններ ունի հայուհի տատիկի ու հարազատների հետ։ Նա եղել է Հայաստանում և ասում է՝ շատ է հավանել:

stefanie topalyan


Նա երախտապարտ է իր տատիկին ու պապիկին՝ հայկական արմատների համար։ 
Ճապոնիայում էլ գնահատում են տաղանդավոր հայուհու արվեստը՝ արժանացնելով նրան ամենատարբեր մրցանակների։