Այդ հայուհին մասը դարձավ մի հաճելի նորարարության: Մի բաղադրատոմսի պատմություն

Ամերիկայում կամ շատ պատրաստի ուտեստների տեսակներ, որոնցից մեկի՝ ռայառոնիի ստեղծման համահեղինակն է համարվում հայազգի Փայլածո Կապտանյանը:

Պատմություններն ունեն մի հրանալի հատկություն. Նրանք ապրում են դարերով շնորհիվ այն բանի, որ մարդիկ չեն դադարում դրանք միմյանց պատմել: Ահա մի երեկո Ռայսառոնի ուտեստի հիմնադիր Թոմ Դեդոմենիկոյի կինը՝ Լոիս Դեդոմենիկոն, մի ընթրիքի սեղանի շուրջ պատմում է իր զրուղակիցներին, որ երբ նա շատ երիտասարդ էր, ապրում էր կողք կողքի մի տարեց հայ կնոջ հետ, որի անունն էր Փայլածո Կապտանյան: Փայլածո Կապտանյանը մոտ 70 տարեկան էր և հրաշալի խոհարար: Երկար կեսօրներին կինը պամում էր Լոիսին իր դառը փորձությունների մասին, Ցեղասպանության ժամանակ իր երկու որդիներին կարցնելու, Թուրքիայից Սիրիա գաղթելու հազարավոր այլ կանանց և եևեխաների հետ: Հենց նրանից էր Լոիսը սովորել պատրաստել փախլավա, ապուրներ և ամենակարևորը՝ նրա հայտնի հայկական փլավը:

Մի երեկո, Թոմ Դեդոմենիկոն երկար նայեց ընթրիքի սեղանի վրա դրված փլավին և ասաց, որ դա հրաշալի կլիներ տուփի մեջ: Ոչ ոք երբեք չէր տեսել մակարոնի ու բրինձի այդպիսի խառնուրդ, բայց նրանք մտածեցին՝ ինչու՞ ոչ:

Ռայսառոնին դարձել 1960-ականների ամենասիրելի պատրաստի ուտեստներից մեկն Ամերիկայի Միացյալ Նահանգներում: