Bitcoin-ի հայ տիտանը

Ինչպես հայ գիտականը ստեղծեց կրիպտոարժույթը պաշտպանող ալգորիթմը

Սա մի ապացույց է այն բանի, որ մենք կարող ենք փոխել աշխարհը, օգտատործելով մեր գիտլիքները, հմտությունները՝ հավատալով մեր երազանքներին։

Firo ընկերության համահիմնադիր, գիտական խորհրդատու Արամ Ջիվանյանն ստեռծել է  հատուկ կրիպտոգրաֆիկ ալգորիթմ՝ Lelantus-ը, որը թույլ է տալիս ապահովել ֆինանսական գաղտնիություն բլոկչեյն համակարգերում, օրինակ՝ Bitcoin-ի վրա: Ալգորիթմը կրում է հին հունական դիցաբանության տիտաններից մեկի անունը, ով կարող էր շարժվել՝ մնալով անտեսանելի։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Firo և Skycryptor ընկերությունների համահիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Ջիվանյանը, այսպես է բացատրում իր հանճարեղ գյուտի մասին, որ ապագայի զենք է դառնալու։

Bitcoin-ը էլեկտրոնային փող է, որը թույլ է տալիս էլեկտրոնային համակարգով գումարներ կառավարել, կատարել ֆինանսական փոխանցումներ՝ բացառելով կեղծիքները, օրինակ՝ «կեղծ» փող տպելը, նույն գումարը 2 անգամ ծախսելու հնարավորությունը և այլն։

«Ֆինանսական կեղծիքների նկատմամբ Bitcoin-ը կայուն է մեկ հատկության՝ այդ ցանցի բացարձակ թափանցիկության շնորհիվ․ բոլորը կարող են տեսնել, թե ինչ է կատարվում ցանցում։ Նման թափանցիկության շնորհիվ այդ համակարգում բացառվում են ֆինանսական կեղծիքները։ Բայց սա նաև նշանակում է, որ եթե ես, օրինակ, իմանամ իմ գործատուի Bitcoin-ի հասցեն, կարող եմ հետևել նրա բոլոր ծախսերին ու իմանալ՝ ընկերությունում ով է ամենաբարձր աշխատավարձը ստանում։ Կամ եթե խոսենք տատիկի օրինակով․ թոռները կարող են տեսնել, թե նա ում է ամենաշատը գումար փոխանցում ու նեղանան իրարից։

Իսկ ինչպես անել, որ ոչ ոք չտեսնի՝ ով, ում, ինչքան է փոխանցել»։

Նրա ստեղծած ֆանտաստիկ ալգորիթմերով կարելի է լուծում տալ իրար հակազդող այս երկու խնդրին էլ միաժամանակ՝ ապահովել ֆինանսական: Lelantus-ը հիանալի  լուծում է այս խնդիրների համար,  որն արդեն բավական լայն կիրառություն է գտել իրական ընկերություններում։

Արամ Ջիվանյանն մեծ տեղ է տալիս կրթությանը և գտնում,որ այն մեր ապագայի զենքն է։