Բժշկությունը Հին Հայաստանում: Ինչ յուրահատուկ գիտելիքներով էին օժվտած հայ բժիշկները միջնադարում

Դեռ մեր թվարկությունից առաջ Հայաստանում արդեն ձևավորված է եղել բժշկությունը և բժշկի մասնագիտությունը: Զարմանալի փաստ է այն, որ պեղումների ժամանակ գտնվել է 6000 տարվա վաղեմության պլոմբած ատամ:

Միջնադարում հայ բժշկի վրա դրված էին բարոյական և մասնագիտական պահանջներ: Հիվանդին բուժել հրաժարված բժիշկը զրկվում էր իր կոչումից:

Հին Հայաստանում բժիշկները կատարել վիրահատություններ և մասնագիտական այլ միջամտություններ և խաղաղ պայմաններում, և ռազմի դաշտում: Վիրավորների վերքեըը կարվել են մետաքսի թելերով, իսկ ցավազրկումը կատարվել ժամանակին եղավ տարբեր բուսական միջոցներով՝ ափիոնով, կանեփով, մանրագորի արմատներից պատրաստված թուրմով:

Մինչև 16-րդ դարը Եվրոպայում համարվում էր, որ մարդու սիրտը մկանային հյուսվածք չի կարող լինել, քանի որ այն չափից դուրս բարդ աշխատանք է կատարում: Իսկ Լեոնարդո դա Վինչին կարծում էր, որ մարդու սիրտը կռճիկանման օրգան է, մինչդեռ հայ բժիշկները դեռ 11-րդ դարում արդեն գիտեին, որ սիրտը կազմված է հենց փափուկ հարթ մկաններից:

Հայաստանում զարգացած է եղել նաև դատական բժշկությունը: Օրինակ Մխիթար Գոշի Դատաստանագրքում նշված է, որ եթե կինը հարվածի հետևանքով վիժում էր, ապա հետազոտության էր ենթարկվում ինչպես կինը, այնպես էլ մահացած պտուղը, պարզելու համար, արդյոք հարվածը եղել է բռնության հետևանքվ, թե մեկ այլ պատճառով: Որոշվում էր նաև հղիության ժամկետը, և եթե կինը ենթարկվել էր բռնության, ինչքան մեծ էր հղիության ժամկետը, այնքան ծանր էր բռնարարի պատիժը: