Ինչպե՞ս այս հսկա հային հաջողվեց մեկ օրում ջախջախել Հիտլերին ու փոխարենը՝ երջանկացնել Ստալինին

1936 թվականին Բեռլինի օլիմպիական խաղերում գերմանացի ծանրամարտիկ Յոզեֆ Մանգերը համաշխարհային ռեկորդ սահմանեց: Գերմանիան ցնծում էր: Ադոլֆ Հիտլերը հայտարարեց, որ սա այլ բան չէ, քանի արիացիների բարձագույն ռասսա լինելու ապացույց և պատահական չէ, որ աշխարհի ուժեղագույն մարդը ներկայացնում է հենց այդ ազգը: Խորհրդային Միությունը բեռլինյան խաղերին չէր մասնակցում: Սակայն դա չխանգարեց, որ Ստալինն իրեն խոցված ու պարտված զգար: Մի՞թե խորհուրդների երկրում չկար մեկը, ով կարող էր գերազանցել գերմանացուն և աշխարհին ապացուցել, թե որտեղ են ապրում ամենաուժեղները: Ստալինի այս հարցին սպորտի բնագավառի պատասխանատուներն զեկուցեցին. կա նման մեկը և ապրում է Հայաստանում: Խոսքը ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին էր:

sergo

Հայաստանի ԿԿ Կենտկոմի նորանշանակ քարտուղարը Կրեմլ էր մեկնել: Ստալինը մոտենում է նրան ու հարցնում է. «Որտե՞ղ է Սերգո Համբարձումյանը: Նա ինձ պետք է»: Անտեղյակ քարտուղարին այլ բան չէր մնում, քան խոստանալ, որ 24 ժամվա ընթացքում նրան կգտնեն ու կբերեն առաջնորդի մոտ: Բայց իսկապես, որտե՞ղ էր Սերգոն:

Հաջորդ առավոտ նրա համար սկսվում էր միանգամայն այլ կյանք: Սերգո Համբարձումյանի հետ Հայաստան մեկնեց նրա նոր մարզիչը` լատիշ Յան Սպարրեն: Հաջորդ օրը «Կռասնի սպորտ» թերթը առաջնորդողում ավետեց. «Սերգո Համբարձումյանը կատարեց ընկեր Ստալինին տված խոստումը: Բուրժուական մարզիկի ռեկորդը գերազանցված է: Աշխարհի ամենաուժեղ մարդը մեր Սերգոն է»: Նրա մասին գրեցին անխտիր բոլոր թերթերը, նույնիսկ գերմանական… Վրա էր հասել Սերգոյի աստեղային ժամը: Իսկ նա ընդամենը 28 տարեկան էր: