Բացահայտում․ առաջին «Միսս Թուրքիա»-ն հայուհի է եղել

Արաքսի Չետինյանը հայ դերասանուհի է, մոդել, ով 1925 թվականին նվաճել է «Միսս Թուրքիա» գեղեցկության տիտղոսը։ Հենց այդ տարվանից է սկսել անցկացվել «Միսս Թուրքիա» մրցույթը:

Թուրքերը կոծկել են հայուհու հաղթանակի այս փաստը երկար տարիներ, սակայն թրքուհի Ֆեզա Քյուրջուօղլուն, ընդդիմանալով ստին, ասել է ճշմարտությունը՝ ըստ որի. գեղեցկության առաջին մրցույթը Թուրքիայում անց է կացվել 1925 թվականին:

Թուրքական պաշտոնական մամուլը, բնականաբար, լռում էր Արաքսի Չետչյանի գոյության մասին, սակայն այժմ արդեն ամեն բան կարելի է բացահայտված համարել:

Արաքսի Չետինյանի մասին շատ քիչ բան է պահպանվել: Մրցույթում հաղթելուց հետո նա աշխատել է որպես մոդել ցուցադրությունների ու ամսագրերի համար: Նա մասնակցել է նաև «Միսս Թուրքիա» մրցույթին երկրորդ անգամ՝ այդ անգամ արդեն զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: