Ո՞վ էր այն աղջիկը, ով դարձավ Փարաջանվի կինը, ու դժբախտ ճակատագրի կրողը. ու՞մ պատճառով ավարտվեց նրա երիտասարդ կյանքը

Սերգեյ Փարաջանովը ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին հանրախանութում պատահական ծանոթացել էր ծնունդով Մոլդովայից թաթար մի աղջկա հետ։ Աղջկա գեղեցկությունը իսկապես գերել էր փարաջանովին ու նա հաշվի չառնելով որ շատ երիտասարդ է ու դեռ գուցե պատրաստ չի ամուսնության, այնուամենայնիվ ամուսնության առաջարկ է անում աղջկան:  Ընդամենը մի քանի ամիս անց նրանք ամուսնացան:

pharajanov

Սերգեյի և Նիգյարի երջանկությունը, սակայն, երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկա եղբայրները Մոսկվա եկան և իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող երիտասարդը բնականաբար չուներ նրանց պահանջած գումարը ու ստիպված դիմեց իր հորը, բայց մերժվեց:

Գումարը չստանալով՝ աղջկա հարազատները պահանջեցին որպեսզի վերջինս վերադառնա վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց, որովհետև Փարաջանովի հանդեպ նրա սերը անսահման էր: Բայց մերժում ստանալուց հետո, ընտանիքի անդամները նրան չբերեցին ու խոսակցություների համաձայն նրան նետեցին գնացքի տակ։

Փարաջանովը ՎԳԻԿ-ն ավարտեց 1951 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը ոչ պատահականորեն  կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր՝ մոլդովական թեմաներով…