Ինչո՞ւ ոչնչացրին Սասունցի Դավթի առաջին արձանը, ու ի՞նչ ճակատագրի արժանացավ քանդակագործը

1950-60թ. սովետական իշխանությունների օրոք մշակութային ճգնաժամ էր, ու Ստալինի հրամանով ոչնչացվում էին պատմամշակությանի արժեքները: Հերթը հասավ անգամ Երվանդ Քոչարի Սասունցի Դավիթ քանդակին։ Քչերը գիտեն, որ Երևանի կայարանում տեղադրված քանդակը Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակի երկրորդ տարբերակն է, որը վարպետը վերջացրեց 1959 թվականին։ Իրականում քանդակն ունեցել է առաջին տարբերակ, որը, սակայն, ունեցավ ողբերգական վախճան։  1941 թվականի հունիսի 23-ին Երվանդ Քոչարը բանտարկվեց։ Քոչարին բանտարկեցին, քանի որ քանդակում «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա… Եվ այս դեպքում այլ բան չէր մնում, քան ուղղակի ջարդուփշուր անել Քոչարի հրաշալի քանդակը:

Sasunci Davit

«Սասունցի Դավիթ» արձանի ստեղծման գաղափարն առաջացավ 1939 թվականին, երբ նշվում էր մեր ազգային էպոսի հազարամյակը: Մինչև տոնակատարությունների մեկնարկը քիչ ժամանակ էր մնում: Հոբելյանական հանձնաժողովը որոշեց, որ ազգային հերոսի արձանը պետք է տեղադրվի Երևանի երկաթուղային կայարանի առջև, որպեսզի Սասունցի Դավիթը «դիմավորի» մայրաքաղաք ժամանող հյուրերին:

1953 թվականին մահացավ Իոսիֆ Ստալինը, իսկ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանում տեղադրվեց «Սասունցի Դավթի» արդեն իսկ երկրորդ քանդակը, որի մեջ Երվանդ Քոչարը ներդրեց իր ամբողջ եռանդն ու հանճարը: